Էսպարզա-Ավագյան մենամարտին մնաց 9 օր

10:31 23.04.2019

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:

WBC Internationsal Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը Լաս Վեգասում կմենամարտի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ:

Այս առիթով Punch Boxing-ի մամուլի ծառայությունը զրուցել է Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանի հետ, ով խոսել է առաջիկա մենամարտի մասին.

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում չկան թույլ մրցակիցներ: Իհարկե, մենք յուրաքանչյուր մենամարտից առաջ հաղթանակ ենք սպասում մեր տղաներից: Մեր բռնցքամարտիկի մրցակցին ընտրել է ամերիկյան «Golden Boy» պրոմոութերական ընկերությունը:

Էսպարզան ու Ավագյանը ունեն գրեթե նույն ցուցանիշը: Երկուսն էլ պարտություն չունեն: Այս մենամարտը ցույց կտա Արամ Ավագյանի հնարավորությունները: Առաջին մենամարտն է, որը կայանալու է Միացյալ Նահանգներում: Մեր նպատակն է մտնել ամերիկյան շուկա»,-ասաց Դավթյանը:

Share |

Լրահոս

Loading...