Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի Պրեմիեր-լիգայի` տուրի խորհրդանշական հավաքականում

11:30 23.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն InStat-ի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Այդ տուրում «Կայսարը» սեփական հարկի տակ ընդունել է «Օրդաբասիին» ու գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:

Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, երկրորդ կեսում էլ զգուշացվել է դեղին քարտով:

«Բարսեղյանը խաղի հենց սկզբից առավելապես միտված էր հարձակման: 3 հարված դարպասին, 6 հաջող շրջանցում, 6 խախտում իր նկատմամբ, փոխանցումների 87% ճշգրտություն, 6 հաղթած մենապայքար երկրորդ հարկում. այս թվերն ապացուցում են իր ակտիվությունը:

Գործողությունների ինդեքսը 252 է»,- այսպես է ներկայացված Բարսեղյանի վիճակագրությունը:

6-րդ տուրից հետո «Կայսարը» Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 8 միավոր:

Share |

Լրահոս

Loading...