Ինյեստան դարձել է Վիսել Կոբեի նոր ավագը

18:35 23.04.2019

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն առավել հայտնի է «Բարսելոնայում» իր ելույթներով, դարձել է թիմի նոր ավագը, հայտնում է ճապոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:

34-ամյա իսպանացին անցած տարվա ամռանն է տեղափոխվել «Վիսել Կոբե»: Ավելի վաղ ճապոնական թիմի ավագի թևկապը կրում էր հարձակվող Լուկաս Պոդոլսկին, որը 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Ինյեստան 2002-ից 2018 թվականներին է հանդես եկել «Բարսելոնայում»: Կապտանռնագույնների կազմում կիսապաշտպանը 32 տիտղոս է նվաճել, այդ թվում 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ երկրի գավաթակիր, 7 անգամ` սուպերգավաթակիր, 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, երեք անգամ էլ` աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Անդրեսն Իսպանիայի հավաքականի կազմում եղել է նաև աշպարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Ընթացիկ մրցաշրջանում Ինյեստան ճապոնական J-լիգայում 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս