ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները վեճ են սարքել ու միմյանց մեղադրել Էվերթոնից կրած պարտության մեջ

11:54 23.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Էվերթոնից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո (0:4) թեժ խոսակցություն են ունեցել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եզրափակիչ սուլիչից հետո թիմը գնացել է հանդերձարան, որտեղ ֆուտբոլիստները վեճ են ունեցել: Ֆուտբոլիստներն իրենց դժգոհությունն են արտահայտել թիմակիցների գործողությունների վերաբերյալ ու մեղադրել են միմյանց` պարտության համար:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կես ժամ աջակցել է իր ֆուտբոլիստներին հանդերձարանում ու բացեիբաց իր կարծիքն է հայտնել նրանց խաղի վերաբերյալ:

Աղբյուրը նաև վստահեցնում է, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակն այնքան էլ չի տարբերվում անցած տարվա աշնանը` Ժոզե Մոուրինյուի օրոք ստեղծված վիճակից: Սուլշերի մարզչական շտաբի անդամները վախենում են, որ նորվեգացին ևս կհեռացվի` ոչ բավարար արդյունքների համար, չնայած երկրպագուների շրջանում մեծ հեղինակություն է վայելում:

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 տուրից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 3 միավորով զիջելով Չեմպիոնների լիգայի գոտուն:

Share |

Լրահոս

Loading...