Աղբյուր. Մխիթարյանի, Օզիլի և ևս 5 ֆուտբոլիստի ապագան Արսենալում հարցականի տակ է

17:01 23.04.2019

Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, վստահեցնում է Daily Mail-ը:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին 7 ֆուտբոլիստի է դիտարկում, որոնք ամռանը կարող են հեռանալ թիմից: Այդ խաղացողների թվում է նաև Մխիթարյանը:

Էմերին, որն անցած ամառ է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Արսեն Վենգերին, ցանկանում է ուժեղացնել կազմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց տրանսֆերների համար ընդամենը 45 մլն եվրո բյուջե ունի: Այդուհանդերձ, ակումբի ղեկավարության կողմից նա երաշխիք է ստացել, որ ֆուտբոլիստների վաճառքներից ստացված գումարները կներդրվեն նոր տրանսֆերներ իրականացնելու մեջ:

Մխիթարյանն ու Օզիլը, որոնք «Արսենալի» բարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են, կարող են վաճառքի հանվել, քանի որ «զինագործները» ցանկանում են նաև նվազեցնել աշխատավարձերին հատկացվող գումարները:

7 ֆուտբոլիստների թվում են նաև Շկոդրան Մուստաֆին, Մոհամեդ Էլնենին, Կառլ Ջեկինսոնը, Կալում Չեմբերսը և Դավիդ Օսպինան:

Հիշեցնենք` Մխիթարյանն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 21 հանդիպման է մասնակցել «Արսենալի» կազմում` դառնալով 6 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...