ՊԱՕԿ-ի գեղեցիկ ժեստը. վնասվածք ստացած ավագը չեմպիոնական խաղի վերջին րոպեին դուրս եկավ դաշտ

11:07 23.04.2019

Կիրակի օրը ՊԱՕԿ-ը 34 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց Հունաստանի առաջնությունում: Նախավերջին տուրում թիմը 5:0 հաշվով հաղթանակի հասավ «Լևադիակոսի» նկատմամբ ու ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Հանդիպման վերջնամասում ՊԱՕԿ-ի մարզչական շտաբը (թիմը մարզում է Միրչա Լուչեսկուի որդին` Ռեզվանը) գեղեցիկ ժեստ արեց. վերջին րոպեներին դաշտ դուրս եկավ թիմի ավագ Վիեյրինիան, որն ապրիլի 14-ին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ու մոտ 6 ամիս բաց կթողնի:

Երկրպագուները ծափողջույններով դիմավորեցին Վիեյրինիային:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Վիեյրինիան 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հունաստանի առաջնությունում անցկացրած 26 խաղում: Պորտուգալացին ՊԱՕԿ է տեղափոխվել 2008 թվականին «Պորտուից», 2012 թվականին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», իսկ 5 տարի անց նորից վերադարձել է հունական ակումբ:

Share |

Լրահոս

Loading...