ՊՍԺ-ն կես ժամում Փարիզի Աստվածամոր տաճարի լուսանկարով 1000 մարզաշապիկ է վաճառել

12:10 23.04.2019

ՊՍԺ-ն սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ ընդամենը կես ժամում 1000 մարզաշապիկ է վաճառել Փարիզի Աստվածամոր տաճարի լուսանկարով:

Կիրակի` ապրիլի 21-ին, կայացել է Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի` ՊՍԺ-«Մոնակո» խաղը: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ դաշտ են դուրս եկել հատուկ մարզաշապիկներով` նվիրված Notre-Dame de Paris-ին, որն ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում վնասվել է:

Խաղից հետո մարզաշապիկները տրամադրվել են Մոնակոյի թեմին ու հանվել վաճառքի: Հավաքված միջոցները կուղղվեն տաճարի վերակառուցմանը:

Հիշեցնենք` հրդեհի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։

Share |

Լրահոս