ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ. Ռեշֆորդն այլևս այնքան համեստ չէ, որքան` նախկինում

16:09 23.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկը, որի անունը չի նշվում, խոսել է թիմակից Մարկուս Ռեշֆորդի մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ հարձակվողի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների և «Բարսելոնայի» կողից նրա հանդեպ հետաքրքրության ֆոնին Մարկուսը դադարել է լինել այնքան համեստ, որքան` նախկինում էր, գրում է Independent-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» ղեկավարությունից աշխատավարձի նշանակալի բարձրացում էր պահանջել:

Սպասվում է, որ նոր պայմանագրի պայմաններով, որը նախատեսված կլինի 5 տարով, հարձակվողը տարեկան 15,8 մլն ֆունտ (մոտ 18,3 մլն եվրո) կամ շաբաթական 300 հազար ֆունտ (348 հազար եվրո) կստանա:

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որի կազմում նորամուտը նշել է 2016 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս