Կարծիք. Որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Դիբալան, տառապում են` խաղալով Ռոնալդուի հետ

16:32 23.04.2019

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մարկո Տարդելին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` թիմի խաղի վրա ունեցած բացասական ազդեցության մասին:

«Յուվենտուսը» պետք է աշխատի թիմի վերահսկողության վրա: Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, այս մրցաշրջանում չափազանց հաճախ է խաղացել: Հենց նա է իր օրենքները թելադրում թիմին: «Այաքսի» դեմ նա կարող էր ավելի լավ խաղալ:

Կարծում եմ` որոշ ֆուտբոլիստներ մտովի տառապում են ու ավելի վատ են խաղում` դաշտում նրա ներկայության պատճառով: Այդպիսի խաղացողներից է Պաուլո Դիբալան»,- ասել է Տարդելին Rai Sport-ի եթերում:

Նախորդ մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայի 33 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ, իսկ հիմա նրա ակտիվում 5 գոլ կա անցկացրած 27 խաղում:

Share |

Լրահոս

Loading...