Սարիին Չելսի-Բարնլի խաղի վերջնամասում հեռացրել են

10:18 23.04.2019

Անգլիական Պրեմիեր-լիգայի 35-րդ տուրում «Չելսին» ընդունել է «Բարնլիին»: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում և ավարտվել ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հանդիպման վերջնամասում հեռացվել է տանտերերի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին` գոհ չմնալով, որ մրցակցի ֆուտբոլիստները ժամանակ են ձգում:

«Նրան ինչ-որ բան ասացին «Բարնլիի» պահեստայինների նստարանից, չէի ցանկանա մանրամասները ներկայացնել: Հասկանում ենք, որ սա ֆուտբոլ է և էմոցիաների ազդեցության տակ ինչ ասես` կարող է տեղի ունենալ, բայց դա նրան բացարձակ դուր չեկավ: Մաուրիցիո Սարին հեռացվեց, քանի որ փորձում էր Քևին Ֆրենդին օգնել մեր ֆուտբոլիստնեին իրենց դիրքեր ուղարկել: Մրցավարը ճիշտ չհասկացավ Սարիի գործողությունները»,- Ջանֆրանո Զոլայի` Սարիի օգնականի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:

«Չելսին» 67 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բարնլին» 40 միավորով 15-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...