«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարին բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ խաղի հայտացուցակում:
«Ես ու Ռոնալդուն հաճախ ենք զրուցում: Անգամ նրան երբեմն հանգիստ պետք կլինի: Հաշվի կառնենք նրա ինքնազգացությունը, կորոշենք ըստ դրա:
Այս պահին մենք կազմի լիարժեք ռոտացիայի առանձնապես շատ տարբերակներ չունենք: Կազմում փոփոխություններ կանենք՝ ելնելով ֆուտբոլիստների վիճակից», — Սարիի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: