Սուլշեր. Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպումը մեզ համար լավ հնարավորություն է

20:16 23.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին:

««Էվերթոնի» դեմ խաղից հետո թիմի հետ զրույց եմ ունեցել: «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը հրաշալի հնարավորություն է՝ «Էվերթոնից» կրած պարտությունը մոռանալու համար: 

Իհարկե, իմ տղաները գիտեն, որ նախևառաջ իրենք իրենց են վատ դրության մեջ դրել: Բացի դա, ես նույնպես պատասխանատվություն եմ կրում, քանի որ ես եմ նրանց ասում, թե ինչպես գործեն խաղադաշտում: Ես եմ պատասխանատու նրանց լավ խաղի համար: Վստահ եմ, որ փոփոխություն է լինելու»,- Սուլշերի խոսքն է մեջբերում Sky Sport-ը: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին՝ ժամը 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...