Աղբյուր. Զիդանը խնդրել է Ռեալի ղեկավարությանը վաճառել Կուրտուային

22:08 23.04.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է բաժանվել թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայից: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: 

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետը մտադիր է թիմի մեկնարկային կազմում տեսնել Կեյլոր Նավասին, այդ պատճառով խնդրել է ակումբի ղեկավարությանը վաճառել բելգիացու տրանսֆերը: Անձամբ Կուրտուան դեմ է «Ռեալը» լքելուն: 

26-ամյա Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը «Չելսիից»: Տեղափոխության արժեքը կազմել է 35 մլն եվրո: 

Share |

Լրահոս

Loading...