Զիդան. Բենզեման ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողն է

15:05 23.04.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի մասին:

«Գիտեմ, թե Բենզեման ինչ ֆուտբոլիստ է: Բոլորը գիտեն դա: Նրա գոլերի քանակը տպավորում է: Ես շատ ուրախ եմ նրա համար, բայց զարմացած չեմ:

Ինձ համար նա աշխարհի լավագույն հարձակվողն է, բայց ամեն մեկն իր կարծիքն ունի այս հարցի շուրջ»,- հայտարարել է Զիդանը:

Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: «Սերուցքայինների» կազմում անցկացրած 10 տարում 31-ամյա հարձակվողը 17 տիտղոս է նվաճել, այդ թվում երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը:

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմն իսպանական Պրիմերայի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռեալը» 33 տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զիջում է «Բարսելոնային» ու «Աթլետիկոյին»` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Share |

Լրահոս