Ատալանտայի հերոսը. Ինչպես Մասյելոն 2 վայրկյանում վազեց 17 մետր և փրկեց թիմին

16:11 23.04.2019

Ի՞նչ պետք է անեն պաշտպանները, երբ Արկադիուշ Միլիկը հարվածում է դարպասապահի վրայով, գնդակը շարժվում է դեպի դարպասը: Բռնե՞լ գլուխը: Տխրե՞լ: Բղավե՞լ միմյանց վրա: Ո՛չ: Սովորեք Անդրեա Մասյելոյից:

Հենց 33-ամյա պաշտպանի փայլուն խաղից հետո սկսվեց «Ատալանտայի» քամբեքը «Նապոլիի» դեմ խաղում:

Ահա որտեղից Մասյելոն սկսեց վազքը. նա տուգանային հրապարակի առջևում է և պատրաստվում է վազել 17 մետր:

Դրվագի սկզբում Մասյելոն գնդակից 3-4 մետր հեռավորության վրա էր, թիմին գոլից փրկելուց համար նա մի քանի վայրկյան ուներ: Սակայն անհնարին ոչինչ չկա: Պաշտպանը դարպասային գծից հետ բերեց գնդակը: Գո՞լ: No Goal:

Պաշտպանի փայլուն խաղն ապացուցվեց դարպասի գրավումն արձանագրող համակարգի միոջոցով:

Մասյելոն իր թիմից փրկեց 50-րդ րոպեին, երբ «Նապոլին» Դրիս Մերտենսի գոլի շնորհիվ հաղթում էր նվազագույն հաշվով: Սեյվից հետո «Ատալանտան» Անչելոտիի թիմի դարպասի ուղղությամբ 9 հարված կատարեց, որից 4-ը՝ դարպասին, արդյունքում արձանագրվեց 2 գոլ:

69-րդ րոպեին Դուվան Սապատան հավասարեցրեց հաշիվը: Ուշագրավ է, որ նրանից շատ թոփ-6 առաջնությունների արտագնա խաղերում գոլ է խփել միայն Մեսսին: Սապատայի ակտիվում արտագնա խաղերում խփած 14 գոլ կա, Մեսսիի ակտիվում՝ 15:

80-րդ րոպեին Սապատայի օգնությամբ «Ատալանտային» հաշվի մեջ առաջ մղեց Մարիո Պաշալիչը:

Կարծես, մինչև վերջ պայքարելու սովորություն ունի ոչ միայն Մասյելոն, այլ ամբողջ «Ատալանտան», որը 20 միավոր է վաստակել այն խաղերում, որոնցում պարտվողի դերում է եղել: Սա Ա Սերրիայի լավագույն ցուցանիշն է:

Այս հաղթանակն «Ատալանտայի» համար անչափ կարևոր նշանակություն ունի, քանի որ Ա Սերիայում ի տարբերություն չեմպիոնական պայքարի՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարն ավարտված չէ: Չորրորդ հորիզոնականի համար պայքարում են «Միլանը» (56 միավոր), «Ատալանտան» (56), «Ռոման» (55), «Տորինոն» (53) և «Լացիոն» (52):

Մասյելոյի փրկության և քամբեքի շնորհիվ «Ատալանտան» մեծացրեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հիմնը լսելու հնարավորությունները:

Աղբյուր` sports.ru
Share |

Լրահոս

Loading...