Չելսին միավորներ կորցեց Բարնլիի հետ խաղում (տեսանյութ)

00:55 23.04.2019

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» հետ:

Մաուրիցիո Սարիի ֆուտբոլիստները չկարողացան հաղթանակ տոնել՝ հանդիպումն ավարտելով 2:2 հաշվով: «Կապույտների» կազմում գոլով աչքի ընկան Նգոլո Կանտեն և Գոնսալո Իգուայինը: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Ջեֆրի Հենդրիկը և Էշլի Բարնսը:

Այս ոչ-ոքիից հետո լոնդոնցիները 67 միավորով 4-րդն են: «Բարնլին» ունի 40 միավոր և 15-րդ հորիզոնականում են:

Share |

Լրահոս