Չելսին միացել է Կոուտինյոյի համար մղվող պայքարին

16:45 23.04.2019

Լոնդոնի «Չելսին» միացել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար մղվող պայքարին:

Բրազիլացու տրանսֆերի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: The Daily Mirror-ը գրում է, որ եթե լոնդոցիների կիսապաշտպան Էդեն Ազարը լքի ակումբը, ապա նրանք առավել մեծ ջանքեր կգործադրեն խաղացողին Լոնդոն հրավիրելու համար:

Կատալոնացիների խաղացողը չի կարողանում տեղ գտնել թիմի հիմնական կազմում, իսկ Ազարը գնալով ավելի է մոտենում Մադրիդի «Ռեալին»:

Նշվում է, որ «Չելսին» կարող է խուսափել տրանսֆերային արգելքից, ինչը թույլ կտա պայքարել Կոուտինյոյի համար:

Share |

Լրահոս

Loading...