Էմերին՝ Վուլվսի հետ խաղի մասին. Կներեք, բայց կազմիս մասին խոսել չեմ կարող

20:34 23.04.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Վուլվերհեմփթոնի» դեմ կայանալիք խաղի մասին: 

«Եկեք սպասենք: Ես չեմ կարող ասել, թե ով է պատրաստ առաջիկա խաղին: Ոչինչ չեմ ասի: Ոչ խաղացողների, ոչ մարտավարության, ոչ էլ հայտացուցակի մասին:

Ցանկանում եմ ամբողջ տեղեկությունը գաղտնի պահել մինչև վաղը: Դա ձեզ հետ կապված չէ, պարզապես ես այդպես եմ ցանկանում: Այսպես առաջին անգա՞մ եմ անում. գիտեք, երբեմն պետք է փոխել սովորությունները: Ես այսպես եմ նախընտրել»,- Էմերիի խոսքն է մեջբերում HaytersTV-ն: 

Share |

Լրահոս

Loading...