Գվարդիոլա. Սուլշերը միայնակ է, ես հասկանում եմ նրան

19:52 23.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպման մասին: 

«Վաղը սպասում ենք ՄՅՈւ-ի լավագույն տարբերակին: Նրանք հպարտություն ունեն: Նրանք միշտ էլ ցանկանում են լավ ֆուտբոլ ցուցադրել: Վաղը հենց այդպես էլ լինելու է: 

Մենք պատրաստվել ենք խաղին՝ գնահատելով մրցակցի թե՛ ուժեղ, և թե՛ թույլ կողմերը: Կփորձենք հաղթել: 

Մոտ եմ Սուլշերին ու շատ լավ գիտեմ նրա դիրքը: Մենք՝ մարզիչներս, միայնակ ենք, մենք մենություն ենք զգում: Դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում յուրաքանչյուր մարզչի հետ: Սակայն դա է իրականությունը, պետք է հարմարվել: Եթե ոչինչ չի ստացվում, մնա տանը: Ես նրան շատ լավ եմ հասկանում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում BBC-ն: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին՝ ժամը 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...