Իկարդին ՊՍԺ-ի գլխավոր նպատակն է. հայտնի է՝ որքան է պահանջում Ինտերը

13:43 23.04.2019

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է ամռանը տեղափոխվել ՊՍԺ:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ը՝ արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է փարիզյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն առաջիկա ամռան համար: Ի դեմս Իկարդիի՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը տեսնում է 32-ամյա Էդինսոն Կավանիին փոխարինողին: Ընդ որում, ըստ պարբերականի տեղեկությունների, փարիզցիները, չնայած այն բանին, որ հարձակվողի տեղափոխության շուրջ «ներաձուրիների» հետ բանակցությունները չեն սկսվել, ֆավորիտ են խաղացողի համար պայքարում:

Սպասվում է, որ «Ինտերը» Իկարդիի համար մոտ 70 միլիոն եվրո կպահանջի, քանի որ ակումբի հետ կոնֆլիկտի ու խաղային պրակտիկայի երկարատև բացակայության պատճառով Իկարդիի գինն ընկել է:

Ավելի վաղ ֆուտբոլիստի կինը և գործակալը՝ Վանդա Նառան հայտարարել էր, որ Իկարդին մնալու է «Ինտերում»:

Share |

Լրահոս