Անսպասելի. Այնթրախտի մարզական տնօրենը չի բացառել, որ Յովիչը կտեղափոխվի Իսպանիա

23:44 23.04.2019

«Այնթրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը նշել է, որ ֆրանկֆուրտյան ակումբի հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Կա հստակ հավանականություն, որ Յովիչը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Ցանկանում եմ, որ Լուկան մնա «Այնթրախտում»՝ միաժամանակ իրատես լինելով:

Ի վերջո կգա ավելի բարձրակարգ ակումբ՝ Լուկային իր հետ տանելու համար»,- Բոբիչի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն՝ հղում անելով ZDF-ին: 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն: Տեղափոխության արժեքը կկազմի 50-60 մլն եվրո: Այդ գումարի 20%-ը կհասնի սերբ ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ «Բենֆիկային»: Յովիչի տրանսֆերի համար պայքարում են նաև Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»: 

Share |

Լրահոս

Loading...