Վան Դեյկը՝ մանչեսթերյան դերբիի մասին. ՄՅՈւ-ն պետք է լավություն անի ինքն իրեն, ոչ թե մեզ

13:19 23.04.2019

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է առաջիկա մանչեսթերյան դերբիի մասին, որը կարող է որոշիչ նշանակություն ունենալ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում:

««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լավություն անի ինքն իրեն, ոչ թե մեզ: Արտագնա խաղում «Էվերթոնին» հաղթելը հեշտ չէ, սակայն 0-4 հաշվով պարտությունը լուրջ արդյունք է: Մենք ոչ մի ձևով չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա, բայց ՄՅՈւ-ն պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, և նրանց հաղթանակ է անհրաժեշտ: Մենք կենտրոնացել ենք միայն մեր խաղերի վրա, ոչ թե «Սիթիի»: Մնացած խաղերում պետք է առավելագույն միավորներ: Շատ բարդ է լինելու, սակայն մեր՝ չեմպիոն դառնալու նպատակը չի փոխվել»,- Վիրջիլ վան Դեյկի խոսքը մեջբերել է Liverpool Echo-ն:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է ապրիլի 24-ին, «Օլդ Թրաֆորդում»:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» 35 հանդիպում է անցկացրել և այժմ 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սիթին» 34 խաղից հետո ունի 86 միավոր:

Share |

Լրահոս