Շեյն Լոնգը խփել է ԱՊԼ-ի պատմության ամենաարագ գոլը (տեսանյութ)

23:14 23.04.2019

«Սաութհեմփթոնի» հարձակվող Շեյն Լոնգը բացել է հաշիվն ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» դեմ հետաձգված խաղում: 32-ամյա հարձակվողն աչքի է ընկել 7-րդ վայրկյանին:

Այդ գոլն ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաարագն է: Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր «Տոտենհեմի» պաշտպան Լեդլի Քինգին, ով 2000/01թթ. մրցաշրջանում բացել էր հանդիպման հաշիվը 10-րդ վայրկյանին: Մրցակիցը եղել էր «Բրեդֆորդը»: 

 

Share |

Լրահոս