Ման. Սիթին պատրաստ է ակումբային ռեկորդ սահմանել հանուն Աթլետիկոյի ֆուտբոլիստի

15:45 23.04.2019

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ակումբային ռեկորդ սահմանել:

The Telegraph-ը գրում է, որ «քաղաքայինները» հետաքրքրվում են Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով: 22-ամյա իսպանացին ակումբում պետք է փոխարինի Ֆերնանդինյոյին, որը շուտով կդառնա 34 տարեկան:

Ռոդրիի տեղափոխության համար մանչեսթերյան ակումբը պատրաստ է ծախսել 70 մլն եվրո:

Եթե տրանսֆերն իրականանա, ապա կիսապաշտպանը կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը: Այս պահին ռեկորդը պատկանում է Ռիյադ Մահրեզին, որի համար «Մանչեսթեր Սիթին» վճարել է 68 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...