Ման. Սիթին լուրջ կորուստ ունի մանչեսթերյան դերբիից առաջ

18:56 23.04.2019

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին:

Այսօր կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն բաց կթողնի մանչեսթերյան դերբին.

«Վնասվածքի լրջության աստիճանը չգիտեմ: Մկանային խնդիր է, որի լրջության աստիճանը կտեսնենք առաջիկայում: Վաղը նա չի խաղա: Պետք է հասկանանք՝ արդյո՞ք կկարողանա այս մրցաշրջանում մեկ կամ երկու խաղ անցկացնել: Կխոսեմ բժիշկների, Դե Բրույնեի ու ֆիզիոթերապևտների հետ, որպեսզի հասկանանք, ինչպես վարվել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին՝ ժամը 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...