Ուոլկեր. ՄՅՈւ-ի երկրպագուներն ինձ ասում են, որ ցանկանում են՝ Սիթին չեմպիոն դառնա

15:26 23.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոլկերը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ցանկանում են՝ «քաղաքայինները» դառնան Պրեմիեր լիգայի չեմպիոն:

«ՄՅՈւ-ի երկրպագուները հեշտ իրավիճակում չեն: Երբ ես գործերով տանից դուրս եմ գալիս կամ պարզապես զբոսնում եմ, մարդիկ մոտենում են ինձ և ասում. «Ավելի լավ է «Սիթին» չեմպիոն դառնա, քան «Լիվերպուլը»: Նման բաներ լսելը տարօրինակ է, սակայն վստահեցնում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեզ համար ճանապարհ չեն բացելու և չեն ասելու. «Եկե՛ք, մեզ գոլեր խփեք»: Նրանք կփորձեն բարդացնել մեր կյանքը, քանի որ պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար և միավորների կարիք են զգում»,- Ուոլկերի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է ապրիլի 24-ին, «Օլդ Թրաֆորդում»:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» 35 հանդիպում է անցկացրել և այժմ 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սիթին» 34 խաղից հետո ունի 86 միավոր:

Share |

Լրահոս