MLS. Ալաշկերտի նախկին ռմբարկուն բացել է գոլերի հաշիվը (տեսանյութ)

17:49 23.04.2019

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում առաջատար «Դի Սի Յունայթեդը» հյուրընկալել է «Նյու Յորք Սիթիին» և 0-2 հաշվով պարտություն կրել:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացել է Յոնուց Միտրիցեն, որը գոլով եզրափակել է «Ալաշկերտի» նախկին ռմբարկու Հեբեր Արաուժոյի արդյունավետ փոխանցումը: Երկրորդ կեսում՝ 56-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել արդեն Հեբերը:

Նշենք, որ «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր MLS-ում:

Չնայած պարտությանը՝ «Դի Սի Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Ուեյն Ռունին, 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նյու Յորք Սիթին» 8 միավորով 9-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...