NBA. Միլուոկին շարժվում է առաջ, իսկ Հյուսթոնի հաջորդ փուլ դուրս գալը հետաձգվում է (տեսանյութ)

14:47 23.04.2019

«Միլուոկի Բակսը» հաղթահարել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը:

«Բակսը» հաղթել է «Դետրոյտ Պիստոնսի» հետ շարքի չորրորդ խաղում ևս և առանց դժվարությունների դուրս եկել հաջորդ փուլ: Խաղն ավարտվել է 127-104 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Յանիս Ադետոկունվոն, որը վաստակել է 41 միավոր:

Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչում «Միլուոկին» խաղալու է «Բոստոն Սելտիկսի» հետ, որն էլ պայքարից դուրս էր թողել «Ինդիանա Պեյսերսին»: Այս թիմերի առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 29-ին:

«Հյուսթոն Ռոկետսը» պարտվել է «Յուտա Ջազի» հետ դիմակայության չորրորդ խաղում: Հանդիպումն ավարտվել է 107-91 հաշվով: Ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «ջազմեններից» Դոնովան Միտչելը, որը վաստակել է 31 միավոր: «Ռոկետսի» կազմում ամենաարդյունավետը եղել է Ջեյմս Հարդենը՝ 30 միավոր:

Այսպիսով, շարքի հաշիվը դարձավ 1-3: Հաջորդ հանդիպումը կայանալու է Հյուսթոնում, ապրիլի 25-ին:

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Share |

Լրահոս