Վինիսիուսն ապաքինվել է վնասվածքից

19:22 23.04.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը վերականգնվել է վնասվածքից:

Բրազիլացին պատրաստ է մասնակցել Լա Լիգայի 34-րդ տուրում «Խետաֆեի» հետ խաղին: Ըստ Diario-ի՝ ֆուտբոլիստն ամբողջովին ապաքինվել է, չնայած սկզբնական շրջանում նշվում էր, որ Վինիսիուսն այս մրցաշրջանում չէր կարող խաղադաշտ դուրս գալ:

Բրազիլացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի՝ «Այաքսի» հետ 1/8 եզրափակիչ առաջին խաղի ժամանակ:

18-ամյա խաղացողն այս մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս