Վենգերը նշել է, թե որ մասնագետը կարող է գլխավորել Արսենալը

22:55 23.04.2019

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ «Նիսը» գլխավորող Պատրիկ Վիեյրան «զինագործներին» գլխավորելու արժանի թեկնածու է: 

«Կարծում եմ, որ Վիեյրան արժանի է «Արսենալը» գլխավորելուն: Նա շատ երիտասարդ է Ազգային հավաքական գլխավորելու համար: Պատրիկի կարիերան պետք է սկսի ակումբային ֆուտբոլից: Նա մուտքը մարզչական մասնագիտություն պետք է գրագետ լինի»,- Վենգերի խոսքն է մեջբերում The Times-ը: 

Հիշեցնենք, որ Վենգերը գլխավորել է «Արսենալը» 22 տարի և լքել իր զբաղեցրած պաշտոնը 2017/18թթ. մրցաշրջանից հետո: 

Share |

Լրահոս

Loading...