Աշխարհի հնգակի չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

00:12 24.04.2019

Աշխարհի հնգակի և Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը մտադիր է գորգ վերադառնալ:

Ինչպես տեղեկացնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզիկը պատրաստվում է ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: 

Գացալովի տեղափոխության գործընթացը մեկնարկել է վերջին շաբաթներին: Գործընթացի բարեհաջող ավարտի դեպքում Գացալովը կարող է մասնակցել սեպտեմբերին Նուր-Սուլթանում կայանալիք Աշխարհի առաջնությանը: 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աղբյուրները հաղորդում են, որ Գացալովի տեղափոխությունը հաստատվելու է մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, սակայն հայկական կողմն անում է ամեն բան, որպեսզի տեղափոխությունը կատարվի մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը, գրում է UWW-ն:

Այդ դեպքում Գացալովը կներկայացնի Հայաստանը մինչև 97 կգ քաշային կարգում: 

Մարզիկը վերջին անգամ գորգ է բարձրացել 2016 թվականին: 

Share |

Լրահոս

Loading...