Էվերթոնի կիսապաշտպանը՝ Արսենալի դիտակետում

18:53 25.04.2019

«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», հետաքրքրել է «Արսենալին»:

Լոնդոնյան ակումբը հետևում է 25-ամյա պորտուգալացու ելույթներին:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Արսենալի» և «Բարսելոնայի» միջև դեռևս պաշտոնական բանակցություններ չեն սկսվել: 

Գոմեշն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...