Գերմանիայի Գավաթ․ Բավարիան եզրափակչում է (տեսանյութ)

00:40 25.04.2019

«Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում առավելության հասնելով «Վերդերի» նկատմամբ։

Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 63-րդ րոպեին, Թոմաս Մյուլերը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Այնուհետև տանտերերը շատ արագ վերականգնեցին հաշվի հավասարությունը․ 74-րդ րոպեին աչքի ընկավ Յույա Օսակոն, իսկ մեկ րոպե անց՝ Միլոտ Ռաշիցան։ Խաղի ելքը վճռվեց 80-րդ րոպեին, երբ Լևանդովսկին դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով «Վերդերի» դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։

Եզրափակչում մյունխենցիները խաղալու են «Լայպցիգի» հետ։

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Վերդեր»-«Բավարիա»՝ 2-3
Գոլերը՝ Օսակո 74՛, Ռաշիչցա 75՛ - Լևանդովսկի 36՛, 80՛ (11-մետրանոց), Մյուլեր 63՛

Share |

Լրահոս

Loading...