Էմերի․ Բարկացած եմ ինքս ինձ վրա

18:28 25.04.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման (1-3) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Սովորաբար ինքս իմ նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեմ։ Այժմ շատ բարկացած եմ ինձ վրա։ Մենք չկատարեցինք խաղի համար նախատեսված ծրագիրը, ես չտեսա այն, ինչ ցանկանում էի։ Ես բարկացած չեմ ֆուտբոլիստներիս վրա, առաջին հերթին ինքս իմ վրա եմ բարկացած։

Իմ գաղափարները, խաղաոճը, խնդիրների լուծման փնտրտուքը․․․ Սա իմ պատասխանատվությունն է։ Ֆուտբոլիստները մեղավոր չեն, որ ոմանք իրենց հնարավորություններից ցածր մակարդակով են խաղացել։ Ո՛չ, ո՛չ։ Ես լուծում եմ փնտրում։ Այժմ պետք է մտածեմ հաջորդ խաղի և 3 միավոր վաստակելու մասին»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էմերին։

Share |

Լրահոս

Loading...