Հարոյանը խաղացել է 1 րոպեից էլ քիչ. Ուրալը հաղթել է

10:52 26.04.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կռիլյա Սովետովը» սեփական հարկի տակ ընդունել է «Ուրալին»: Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ «Ուրալի»:

Խաղի միակ գոլը 11-մետրանոցի նշակետից խփվել է 61-րդ րոպեին: Խաղին եկատերինբուրգցիների կազմում հայտավորված է եղել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Նա խաղադաշտ է մտել հանդիպման վերջին վայրկյաններին՝ 90+6-րդ րոպեին:

Հարոյանի՝ խաղադաշտ մտնելուց հետո «Կռիլյա Սովետովը» տուգանային է իրացրել, ինչից հետո հնչել է մրցավարի եզրափակիչ սուլոցը:

«Ուրալն» այս խաղից հետո 33 միավորով 10-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս

Loading...