Ադամյանի հիանալի գոլային փոխանցումն ու գոլը. Յան Ռեգենսբուրգը չկարողացավ հաղթել (տեսանյութ)

16:51 27.04.2019

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Սանկտ Պաուլին» սեփական հարկի տակ հաղթեց «Յան Ռեգենսբուրգին»:

Տանտերերը հաղթեցին 4:3 հաշվով, չնայած հանդիպման ընթացքում պարտվում էին 1:2 հաշվով: «Յան Ռեգենսբուրգի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մեր ազգային հավաքականի խաղացողը գեղեցիկ անցումից հետո գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ խաղավերջում նաև դարձավ գոլի հեղինակ:

Այս պարտությունից հետո Ադամյանն ու թիմակիցները 45 միավորով 8-րդն են:

Share |

Լրահոս

Loading...