ԵՎՐՈ-2020. Պյանիչը որակազրկվել է երկու խաղով

11:20 27.04.2019

«Յուվենտուսի» ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը որակազրկվել է երկու միջազգային հանդիպումով:

Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հունաստանի հետ հանդիպման ժամանակ թուրինցիների ֆուտբոլիստը կոպիտ է խաղացել մրցակցի կիսապաշտպան Զեկիի հետ դրվագում ու հեռացվել խաղադաշտից:

Այսպիսով, Պյանիչը չի կարողանա օգնել իր ընտրանուն Ֆինլանդիայի և Իտալիայի հետ խաղերում, որոնք կկայանան հունիսի 8-ին և 11-ին:

Հավելենք, որ բոսնիացիների հետ ԵՎՐՈ-2020-ի նույն ընտրական խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը: Մեր ազգային հավաքականը երկու խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել: Բոսնիան 4 միավորով 3-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...