ՊՍԺ-ն պատրաստում է ամառային առաջին մեգատրանսֆերը

10:51 27.04.2019

ՊՍԺ-ն պատրաստվում է գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերը: Բոսնիացի ֆուտբոլիստը կարող է դառնալ փարիզյան ակումբի տրանսֆերային առաջին ձեռքբերումը գալիք ամռանը:

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ փարիզցիների ղեկավարները 70 մլն եվրո են նախատեսում տեղափոխության համար: «Ծեր սինյորան», սակայն, 100 մլն եվրո է ցանկանում ստանալ իր ֆուտբոլիստի վաճառքից:

Նախկինում խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: Պյանիչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Ա Սերիայի այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով երկու գոլի ու հինգ գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...