ԱՊԼ. Առաջին քառյակի համար պայքարը թեժ է. Տոտենհեմը պարտվեց (տեսանյութ)

17:20 27.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» հետ:

Խաղն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ: Պոչետինոյի ֆուտբոլիստները, սակայն, չկարողացան հաղթել՝ զիջելով մրցակցին 0:1 հաշվով:

Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Մայքլ Անտոնիոն՝ աչքի ընկնելով 67-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո «Տոտենհեմը» 70 միավորով կլինի 3-րդ հորիզոնականում: «Վեսթ Հեմը» 46 միավորով 11-րդն է:

Share |

Լրահոս

Loading...