Մեզ տվեք ՉԼ-ի 4-րդ ուղեգիրը․ Սևիլիան «ելք» է գտել ԱՊԼ-ի ակումբների համար

20:48 27.04.2019

«Սևիլիայի» մամուլի ծառայությունը հումորով է անդրադարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող հորիզոնականի համար պայքարին։

Ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում Պրեմիեր լիգային ուղղված գրառում է կատարել․

«Էյ, Պրեմիեր լիգա, եթե ձեր թիմերից ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել չորրորդ հորիզոնականը, միգուցե այն մե՞զ տաք։ Դա կհեշտացնի ձեր կյանքը»,- ասվում է «Սևիլիայի» հաղորդագրությունում։

ԱՊԼ-ի չորրորդ հորիզոնականը կարող են զբաղեցնել «Տոտենհեմը», «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք վերջին շրջանում պարբերաբար միավորներ են կորցնում։

«Սևիլիան» Պրիմերայի 34-րդ տուրից հետո ունի 55 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Նույնքան միավորով «Խետաֆեն» չորրորդ տեղում է։

Share |

Լրահոս

Loading...