Ուֆան ջախջախեց Ուրալին. Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

16:36 28.04.2019

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Ուֆան» ընդունել է «Ուրալին»: Հանդիպումը կայացել է Ուֆայի «Նեֆտյանիկ» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4:1 հաշվով հաղթանակով:

Հատկանշական է, որ խաղի հաշվն արդեն  16-րդ րոպեին րոպեին բացել են հյուրերը. Էրիկ Բիկֆալվին է առաջ մղել «Ուրալին», սակայն 6 րոպե տանտերերը կարողացել են հավասարեցնել հաշիվը: Երկրորդ կեսում «Ուֆայի» ֆուտբոլիստները ևս 3 գոլ են ուղարկել մրցակցի դարպասն ու վստահ հաղթանակ տարել: Նշենք՝ 79-րդ րոպեին Եկատերինբուրգը ներկայացնող թիմը խաղացել է 10 հոգով. Սերգեյ Բրիզգալովն է «Ուրալի» կազմում հեռացվել՝ ուղիղ կարմիր քարտով:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս հաղթանակից հետո «Ուֆան» 25 միավոր է վաստակել ու ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Ուրալը» 33 միավորով 10-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...