Լյորենտե. Եթե խաղանք այնպես, ինչպես Վեսթ Հեմի հետ, անպայման կպարտվենք Այաքսին

16:40 29.04.2019

«Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարծիք է հայտնել այն մասին, որ իր թիմը կպարտվի «Այաքսին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, եթե խաղա այնպես, ինչպես «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ ԱՊԼ-ի վերջին խաղում:

Այդ խաղում Պոչետինոյի սաները, հիշեցնենք, նվազագույն հաշվով պարտություն են կրել.

«Հնարավոր է` այսպես նույնիսկ ավելի լավ է, քանի որ մեզանից յուրաքանչյուրին արթնանալու ազդանշան էր պետք: Եթե երեքշաբթի խաղանք այնպես, ինչպես «Վեսթ Հեմի» հետ, ապա կպարտվենք:Անկասկած:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին պատրաստվել պետք չէ: Ֆուտբոլիստների տրամադրվածությունն այլ կլինի, բայց ես չեմ կարծում, որ մենք խնդիրներ ունեինք «Վեսթ Հեմի» հետ խաղին տրամադրվելու առումով: Ես չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց, բայց եթե մենք նորից այդպես խաղանք, հաստատ կպարտվենք»,- Լյորենտեի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Share |

Լրահոս

Loading...