Մարաշլյանի փոխանցումից հետո Վելան գոլ է խփել ու փրկել Լոս Անջելեսին պարտությունից

12:33 29.04.2019

MLS-ի առաջնության 10-րդ տուրում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս մրցել է «Սիեթլ Սաունդերսի» հետ ու ոչ-ոքի խաղացել: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հատկանշական է, որ այս խաղի երկու գոլն էլ խփվել է հենց մեկնարկում: Առաջին րոպեին տանտերերը բացել են հաշիվը, իսկ արդեն 4-րդ րոպեին հայազգի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի փոխանցումից հետո Կառլոս Վելան հավասարեցրել է այն:

Նշենք նաև, որ «Սիեթլ Սաունդերսը» 18-րդ րոպեից խաղացել է 10 հոգով` Քրիստիան Ռոլդենի հեռացումից հետո: Հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին տանտերերի կազմում ևս մեկ հեռացում է եղել ու «Սիեթլը» խաղն ավարտել է 9 հոգով:

Մարաշլյանը «Լոս Անջելեսի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս հանդիպումից հետո Մարաշլյանի թիմը շարունակում է գլխավորել Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը` 10 խաղից հետո վաստակած 23 միավորով: «Սիեթլ Սաունդերսը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 18 միավորով գտնում է երրորդ տեղում:

Share |

Լրահոս

Loading...