Ռեալը կրկնել է 10 տարվա վաղեմության հակառեկորդը

17:15 29.04.2019

Իսպանական Պրիմերայի 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 0-1 հաշվով պարտվեց «Ռայո Վալյեկանոյին»:

«Սերուցքայինների» համար այս պարտությունն արդեն 16-րդն է ընթացիկ մրցաշրջանում: Ինչպես հաղորդում է Gracenote Live վիճակագրական կայքը, «Ռեալը» կրկնել է 10 տարվա վաղեմության հակառեկորդը. 2008-09թթ. մրցաշրջանում ևս մադրիդյան թիմը 16 պարտություն է կրել:

Այս մրցաշրջանում «Ռեալը» 10 պարտություն կրել է Իսպանիայի առաջնությունում, 3 պարտություն՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ զիջել է Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, ինչպես նաև պարտվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում:

Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում «Ռեալն» ավելի շատ է պարտվել, քան նախորդ երկու մրցաշրջաններում միասին:

Բացի այդ, «Ռեալը» «Ռայոյին» պարտվել է վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ:

Share |

Լրահոս

Loading...