Ամերիկյան Time ամսագիրը «Տարվա մարզիկ» կոչումը շնորհել է մարմնամարզուհի Սիմոնա Բայլսին։
2021 թվականի ամռանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Բայլսը գեղարվեստական մարմնամարզության թիմային մրցումներում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեց, բայց ծանր հոգեբանական վիճակի պատճառով նա չմասնակցեց մյուս կարգերի մրցաշարերում:
Բայլսը 24 տարեկան է, նա նաև օլիմպիական քառակի չեմպիոն է և աշխարհի 19-ակի չեմպիոն։