Դավիդ Լուիս. Կարոտում եմ Չեմպիոնների լիգան

11:29 30.04.2019

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը խոստովանել է, որ կարոտում է Չեմպիոնների լիգան և հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա հեղինակավոր եվրագավաթային մրցաշարում:

Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու 5-րդ տեղում ընթացող «Արսենալին» գերազանցում է 2 միավորով:

«Կարոտում եմ Չեմպիոնների լիգան: Այնտեղ հիանալի է խաղալը, աշխարհի լավագույն թիմերի, լավագույն ֆուտբոլիստների ու մարզիչների հետ հանդես գալը: Ես բավականին հաճախ եմ ֆուտբոլ դիտում, բայց երբ հնչում է Չեմպիոնների լիգայի օրհներգը, սկսում եմ կարոտել այն:

Մենք բոլորս պետք է անկեղծորեն խոստովանենք, որ մեկ տարի առաջ մենք չկատարեցինք մեր աշխատանքը, այդ իսկ պատճառով ստիպված էինք կրել հետևանքները: Մենք պետք է տղամարդկություն ունենանք` դա խոստովանելու համար»,- Լուիսի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը:

Share |

Լրահոս

Loading...