UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում մամուլի ասուլիս կտա:
Լրագրողների հետ զրույցը մարտիկի համար կլինի Ռուսաստանում առաջին նման միջոցառումը։ Իռլանդացին կպատմի առաջիկա ծրագրերի, մարզումների և ընթացիկ մարզավիճակի մասին։ Հնարավոր է ՝ ակնարկի, թե երբ կվերադառնա օկտագոն։
Վերջերս Քոնորը հայտարարեց Ռուսաստանում սեփական Proper 12 վիսկիի վաճառքի մեկնարկի մասին: