Հովարդ. Հուսով եմ՝ Լիվերպուլը չի դառնա չեմպիոն, քանի դեռ ես շնչում եմ

20:51 30.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին դարպասապահ Թիմ Հովարդը հույս է հայտնել, որ «Լիվերպուլը» չի կարողանա նվաճել չեմպիոնի տիտղոսը: 

«Հուսով եմ՝ «Լիվերպուլը» չի նվաճի չեմպիոնի տիտղոսը, քանի ես դեռ շնչում եմ: Հիմա չեմպիոնության համար պայքարում են երկու ակումբներ: Ամեն ինչ կորոշվի վերջին խաղերում: Եթե երկուսն էլ սխալներ չգործեն, չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»: Ֆուտբոլը ծիծաղելի բան է»,- Հովարդի խոսքն է մեջբերում Goal-ը: 

Հիշեցնենք, որ Հովարդը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է դարձել 2003 թվականին, իսկ «Էվերթոն» է տեղափոխվել 2006 թվականին: 

Share |

Լրահոս

Loading...