Շարապովա. Ցանկանում եմ մայր դառնալ և լավ կին լինել

18:38 30.04.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան պատմել է, թե ինչպես է պատկերացնում իր կյանքը 20 տարի անց:

«Ես լի եմ էներգիայով և հույս ունեմ, որ դեռ ժամանակ ունեմ մարզաշխարհում մնալու համար: Իհարկե, ցանկանում եմ մայր դառնալ և լավ կին լինել, բայց երբեք չես իմանա՝ ինչպես կդասավորվի քո կյանքը, ինչ ճանապարհով առաջ կգնաս:

Առավոտյան արթնանում ես և ինչ-որ ծրագրեր ունես, սակայն չգիտես՝ ինչ կլինի երեկոյան: Հայրս միշտ կրկնում էր. «Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն՝ պատմիր նրան ծրագրերիդ մասին»:

Այնպես որ՝ աշխատում եմ շատ չմտածել, թե ինչպիսին կլինեմ 20 տարի անց: Նախկինում ձգտում էի տարբեր առումներով օրինակ ծառայել, բայց հետո հասակացա, որ այդպես հնարավոր չէ:

Պետք է միայն ինչ-որ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, նվիրվել մեկ գործի»,- Շարապովայի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Share |

Լրահոս

Loading...