Օզիլ. Ցանկանում եմ մնալ Արսենալում

21:15 01.05.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի ցանկանում լքել ակումբը:

«Իհարկե, ցանկանում եմ մնալ «Արսենալում»: Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում, բայց այժմ ես պայմանագիր ունեմ ակումբի հետ:

Երջանիկ եմ այստեղ: 30 տարեկան եմ ու դեռ հնարավորություն ունեմ խաղալու: Դեռևս «Արսենալում» եմ, տեսնենք՝ թե ինչ կլինի հետագայում: Ոչ մի խնդիր չունեմ Էմերիի հետ: Միշտ ինչ-որ շշուկներ են լինում, բայց թիմի ներսում բոլորը գիտեն, որ իրավիճակը դրական է»,- Օզիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...